Նորություններ

ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում

04.05.2026

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով: ‹‹Նորաստեղծ լաբորատորիաներն դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Նման արդիական սարքավորումների առկայությունն դպրոցներում կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, նորարարական ծրագրերի իրականացման հմտությունների ձևավորմանը,››-նշեց 1.5 ենթաբաղադրիչի ղեկավար Մ. Մելիքբախշյանը: Այս լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. փաստում են ուսուցիչները:Բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Հավելենք, որ ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:
‹‹Ջրի ծորակները ուղղակի լաբորատոր սեղանների վրա են , կամ ներկառուցված են պահարանների մեջ : Փորձերի ժամանակ աշակերտները կարողանում են օգտվել ջրից: Արվել է հնարավորը երեխաների ձեռնարկատիրական մտածողությունը զարգացնելու և մասնագիտական առումով կողմնորոշվելու համար,›› փաստում են ուսուցիչները:
Հիշեցնենք, որ մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...