Նորություններ
Տարածքների դիտարկում ՀՀ Շիրակի մարզում
06.02.2026
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ինժեներ խորհրդատու Վ. Բոյաջյանը փետրվարի առաջին տասնօրյակում այցեր է իրականացրել ՀՀ Շիրակի մարզում: Աշխատանքային այցի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման համար տրամադրված տարածքների ուսումնասիրությունը: Նշենք, որ մինչև աշխատանքային այցերի մեկնարկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՏԿԵ նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից ուսումնասիրվել և ճշգրտվել են նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերի ցանկը: Նշենք, որ դիտարկումներն իրականացվել են ցանկում ընդգրկված այն համայնքներում, որտեղ առկա է նախադպրոցական ծառայության կարիք: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ խորհրդատուն եղել է ՀՀ Շիրակի մարզի Կարմրավանի հիմնական դպրոցում և Տուֆաշենի միջնակարգ դպրոցում: Հավելենք, որ տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ ուսումնական հաստատության տնօրենների, մարզային կրթության բաժինների պատասխանատուների և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ այս փուլին հաջորդելու է հայտերի ներկայացման, դիտարկման ապա ներկայացված հայտերի հաստատման փուլը Կառավարման մարմնի հանձնաժողովի կողմից:



