Նորություններ
Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում
12.01.2026
Հուվարի 12-ին ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատու Աննա Կարապետյանը իրականացրել է ընտրանքային տեղային մոնիթորինգ Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում, որտեղ ամփոփման փուլում են շինարարական աշխատանքները: Ընտրանքային այցելությունների ժամանակ բնապահպան խորհրդատուն դիտարկել է դպրոցի հիմնանորոգման ընթացքում անվտանգության, բնապահպանական և սոցիալական կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի համար և կլիմայի փոփոխության տեսանկյունից անվնաս նյութերի և տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը: Աշխատանքային այցի շրջանակում Ա. Կարապետյանը արձանագրել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակները ցանկապատված են, նախազգուշացնող նշանները տեղադրված են: Իրականացվող աշխատանքները չեն խանգարում հետիոտնի և մեքենաների տեղաշարժին, շինարարական մեքենաները և սարքավորումները ստանդարտ տեխնիկական վիճակում են, ավելցուկային ծուխը և աղմուկը, վառելիքի և քսայուղերի արտահոսքը բացակայում է: Շինարարական նյութերը և թափոնները տեղափոխվում են ծածկ ունեցող մեքենաներով: Բնապահպան խորհրդատուն հավաստիացրեց, որ շինարարական հրապարակը ապահովված է ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, կահավորված է առաջին բժշկական օգնության և հակահրդեհային միջոցներով: Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի աշխատանքներն ուղղված են ընտրված ավագ դպրոցների հիմնանորոգմանը, համապատասխան ուսումնական և ուսուցողական սարքավորումների տրամադրմանը:
Նշենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում ամփոփվել է Արտաշատի ավագ դպրոցի հիմնանորոգումը, իսկ թվով 3 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները ամփափվում են սույն թվականի հունիսին:







