Նորություններ
Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցները այցելել են հիմնանորոգվող ավագ դպրոցներ
18.12.2025
Դեկտեմբերի 15-16-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 և ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Աշխատանքային խումբը այցը մեկնարկել է Աշտարակի ավագ դպրոցում: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները հանդիպել են շինարարների հետ և քննարկել շենքի սեյսմակայուն ամրացման և ընդհանուր հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցեր: Նշենք . որ վերոնշյալ դպրոցի հիմնանորոգումն ամփոփման փուլում է: Հաջորդ կանգառը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցն էր, որը ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է մինչև 2026 թվականի մայիս: Այցելությունների ընթացքում ՀԲ և ԾԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են շինարարական աշխատանքների որակը։ Նրանք նաև շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ շենքերի ամրացման աշխատանքներն ավարտված են։ Ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները:Այցի ընթացքում քննարկվել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:










