Նորություններ
Արտաշատի ավագ դպրոցում ամփոփվում են հիմնանորոգման աշխատանքները
03.12.2025
Դեկտեմբերի 2-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվել են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները ծանոթացան իրականացված աշխատանքներին: Հանդիպման ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձնագրեցին՝ կատարված են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Ամփոփվել են սանհանգույցների սալիկապատման աշխատանքները:Կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Փաստենք , որ շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքները ամփոփվել էին սեպտեմբերին : Նշենք, որ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում այստեղ ևս ստեղծվել են ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Շուտով միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցը կբացի իր դռները: Նշենք, որ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում` ամփոփվում են թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները:







