Նորություններ

Հանրային խորհրդակցություն՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում

21.07.2025

Հուլիսի 19-ին «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում կազմակերպվել է hանրային խորհրդակցություն, որի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի թարմացված տարբերակի ներկայացումն էր, նոր մարզադահլիճի կառուցման հետ կապված: Հանրային խորհրդակցությանը ներկա էին վերոնշյալ դպրոցի տնօրենը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ուսուցիչները, աշակերտները և տվյալ համայնքի բնակիչները: Հանրային լսումների ընթացքում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի տնօրեն Գ. Էմինյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց հանրային քննարկման իրականացման նպատակները և կարգը: ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող /ճարտարապետ Մ. Սարիբեկյանը ներկայացրեց հիմնանորոգման ընթացքը:և հիմնական փուլերը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Հ. Բաբայանը խոսեց վերակառուցվող դպրոցի նախագծի և հիմնական ճարտարապետական լուծումների մասին։ ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը ներկայացրեց բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի թարմացված տարբերակը։ Ա. Կարապետյանը շեշտեց նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատուն վերոնշյալ դպրոցում ներկաներին ծանոթացրեց շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցություններին, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման հիմնական միջոցներին: Ա. Կարապետյանը հանրային լսման ընթացքում ընդգծեց. «Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի պահանջներին հնարավորություն կտա կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու հնարավոր անբարենպաստ ազդեցությունները: Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու կլինի նաև բնապահապանական և սոցիալական կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մշտադիտարկման համար:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...