Նորություններ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում կազմակերպվել է hանրային քննարկում
18.07.2025
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում կառուցվող Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում հուլիսի 18-ին կազմակերպվել է hանրային քննարկում, որի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի կառուցման աշխատանքների շրջանակում դպրոցի հարակից տարածքում առկա ավտոտնակների մուտքերի տրամադրման և դրանց անխափան օգտագործման նպատակով բնակիչների իրազեկումն էր: Հանրային քննարկմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Հ. Հարությունյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Մհերյանը, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրեն Կ. Ջհանգիրյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը, “ԱՄԱԳ” ՍՊԸ-ի գլխավոր ճարտարապետ Ա. Ջանունցը, ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը, ուսուցչական և ծնողական կազմը, այլ շահագրգիռ կողմեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Հ. Հարությունյանը ներկայացրեց հանրային քննարկման իրականացման նպատակները և կարգը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Ա. Ջանունցը, ներկայացրեց կառուցվող դպրոցի նախագիծը և հիմնական ճարտարապետական լուծումները։ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը հստակեցրեց ծրագրի հիմնական հիմնական փուլերը և ընթացքը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը ներկայացրեց ՀԲ-ի բնապահպանական քաղաքականությունը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կառավարման պլանում իրականացված փոփոխությունները: Հնչեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:



