Նորություններ
Արագածոտնի մարզում ամփոփվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները
08.07.2025
ՀՀ Արագածոտնի մարզում հունիսի 3-ից մինչև հուլիսի 4-ը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացները՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 348 ուսուցչի վերապատրաստում:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի 1.3 Ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը հետևել է վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում, որի արդյունքում հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 252 լաբորատորիաներ, որոնք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով: Ամբողջությամբ մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Վերապատրաստումների ընթացքում տրամադրվել են նաև ցուցադրական տեսանյութեր, որից ուսուցիչները ցանկացած պահի կարող են օգտվել: Առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն:Հիշեցնենք , որ Արագածոտնի մարզի 63 դպրոցներում ամբողջությամբ ստեղծվել և կահավորվել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների գծով լաբորատորիաներ:



