Նորություններ
Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով
10.06.2025
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Հունիսի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրերի կնքում Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Երևանի Գայի անվան թիվ 129, Երևանի Հ. Օշականի անվան թիվ 172, Երևանի Ա. Մանուկյանի անվան թիվ 93, Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4, Երևանի Ա. Խանջյանի անվան թիվ 53, Երևանի Ա. Արմենակյանի անվան թիվ 26, Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69, Երևանի Կ. Զարյանի անվան թիվ 117 և Երևանի թիվ 140 հիմնական դպրոցների հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ենթաբաղադրիչի համակարգողներ Լիաննա Շառոյանը և Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեցին ծրագրի նպատակն ու խնդիրները, անդրադարձան գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները մանրամասն ներկայացրին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: