Նորություններ
Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով
26.05.2025
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Մայիսի 26-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում Երևանի թիվ 6, թիվ 52 և թիվ 91, ինչպես նաև Փարաքարի, Առինջի Մարմարիկի, Գավառի թիվ 3, թիվ 2 և Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցների հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով դպրոցի ներկայացուցիչներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ենթաբաղադրիչի համակարգողներ Լիաննա Շառոյանը և Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեցին ծրագրի նպատակն ու խնդիրները, անդրադարձան գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները մանրամասն ներկայացրին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Դրամաշնորհային պայմանագրի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: