Նորություններ
Աշխատանքային այցեր ՀՀ մարզեր
12.05.2025
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները մայիս ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերում և մայրաքաղաքում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման համար տրամադրված տարածքների ուսումնասիրությունը:Նշենք, որ մինչև աշխատանքային այցերի մեկնարկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՏԿԵ նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից ուսումնասիրվել և ճշգրտվել են նախադպրոցական ծառայւթյուն չունեցող բնակավայրերի ցանկը:
Նշենք, որ դիտարկումներն իրականացվել են ցանկում ընդգրկված այն համայնքներում, որտեղ առկա է նախադպրոցական ծառայության կարիք: Հավելենք, որ տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ ուսումնական հաստատության տնօրենների, մարզային կրթության բաժինների պատասխանատուների և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում և մայրաքաղաքում 2024 թվականի սեպտեմբերից բնականոն գործում են թվով 49 նախակրթարաններ, իսկ ապրիլից՝ թվով 3-ը, այս պահին ընթանում է ևս մեկ միկրոծրագրի իրականացումը: Հիշեցնենք, որ այս փուլին հաջորդելու է հայտերի ներկայացման, դիտարկման ապա ներկայացված հայտերի հաստատման փուլը Կառավարման մարմնի հանձնաժողովի կողմից: