Նորություններ

Համաշխարհային բանկի թիմն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

08.04.2025

Մարտի 31-ին Համաշխարհային բանկի թիմը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 և ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Ալեքսանդր Թովմասյանը, ՀԲ բնապահպան մասնագետ Լուսինե Գևորգյանը, ՀԲ սոցիալական զարգացման մասնագետ Սոնյա Մսրյանը, ինչպես նաև Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատու Աննա Կարապետյան և ԿԾԿ ԾԻԳ-ի 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը։ Համաշխարհային բանկի պատվիրակությունն աշխատանքային այցը մեկնարկել է Արտաշատի ավագ դպրոցում: Այս ավագ դպրոցն այն 4 ավագ դպրոցներից է, որոնք հիմնանորոգվում են «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում: Պատվիրակությունը հանդիպել է շինարարների հետ և քննարկել շենքի սեյսմակայուն ամրացման և ընդհանուր հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցեր: Հաջորդ կանգառը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցն էր, որը ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Նշենք, որ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքներ են ընթանում ևս 2 ավագ դպրոցներում՝ Վանաձորում և Աշտարակում։ Այցելությունների ընթացքում ՀԲ և ԾԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են շինարարական աշխատանքների որակը։ Նրանք նաև շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ շենքերի ամրացման աշխատանքներն ավարտված են։ Ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները:Այցի ընթացքում քննարկվել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...