Նորություններ
Աշխատանքային այցեր ՀՀ մարզեր
14.03.2025
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները մարտ ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման համար տրամադրված տարածքների ուսումնասիրությունը:Նշենք, որ մինչև աշխատանքային այցերի մեկնարկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՏԿԵ նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից ուսումնասիրվել և ճշգրտվել են նախադպրոցական ծառայւթյուն չունեցող 162 բնակավայրերի ցանկը:
Նշենք, որ դիտարկումներն իրականացվել են ցանկում ընդգրկված այն համայնքներում, որտեղ առկա է նախադպրոցական ծառայության կարիք: Հավելենք, որ տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ ուսումնական հաստատության տնօրենների, մարզային կրթության բաժինների պատասխանատուների և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում և մայրաքաղաքում այս տարի հիմնվել է թվով 20 նախակրթարաններ և դրանք բնականոն գործում են սեպտեմբերի 1-ից, իսկ թվով 4 նախակրթարանների վերանորոգման աշխատանքներն ընթացքում են: Հիշեցնենք, որ այս փուլին հաջորդելու է հայտերի ներկայացման, դիտարկման ապա ներկայացված հայտերի հաստատման փուլը Կառավարման մարմնի հանձնաժողովի կողմից:











