Նորություններ
Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում
12.03.2025
Մարտի առաջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշենք, որ դպրոցը վերակառուցվում է ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում: Հավելենք, որ աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Դպրոցների վերակառուցումն իրականացում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:
Աշխատակիցները շրջելով դպրոցի տարածքում, արձանագրեցին, որ ամփոփվում են տանիքի կառուցման,, պատուհանների տեղադրման, աշխատանքները: Ավարտին են մոտենում նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքները: Կառուցման փուլում են ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակները, մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, արտաքին և ներքին աստիճաններն ու թեքահարթակները: Պատասխանատուները կարևորել են շինարարական որակյալ աշխատանքների իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը: Վերակառուցման նախագիծը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր:
Նշենք, որ վերոնշյալ դպրոցի վերակառուցումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում:






