Նորություններ

Աշխատանքային այցեր ՀՀ մարզեր

13.02.2025

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները փետրվար ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Արարատի, ՀՀ Շիրակի և  ՀՀ Արմավիրի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման համար տրամադրված տարածքների ուսունասիրությունը: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում և մայրաքաղաքում այս տարի հիմնվել է թվով 20 նախակրթարաններ և դրանք բնականոն գործում են սեպտեմբերի 1-ից, իսկ թվով 3 նախակրթարանների վերանորոգման աշխատանքներն ընթացքում են: Աշխատանքային խումբը եղել է ՀՀ Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոցում,  ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4, թիվ 6, թիվ 8 հիմնական դպրոցներում ինչպես նաև այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արտաշարի միջնակարգ դպրոց, որտեղ դիտարկվել է նախակրթարաններ հիմնելու հնարավորությունը: Նշենք՝ նաև, որ տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ ուսումնական հաստատության տնօրենի և համայնքապետարանի ներկայացուցչի հետ: Հիշեցնենք, որ այս փուլին հաջորդելու է հայտերի ներկայացման, դիտարկման ապա ներկայացված հայտերի հաստատման փուլը:  

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...