Նորություններ
Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում
07.02.2025
Փետրվարի 6-ին ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտեմիս Տեր-Սարգսյանի և Վազգեն Սեդրակյանի հետ համատեղ այցեր են իրականացրել Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում, ՀԲ ներկայացուցիչները եղել են հիմնանորոգվող տեղամասում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում ընթանում են թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Ներկաները շրջելով հիմնանորոգվող տեղամասում, արձանագրեցին, որ իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Տանիքի կառուցման աշխատանքները ամփոփվել են, իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Կառուցման փուլում է մարզադահլիճը, արտաքին և ներքին աստիճաններն ու թեքահարթակները: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ: Պատասխանատուների խոսքով՝ դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 350 սովորողի կրթությունը՝ ժամանակակից պահանջներին համահունչ:
Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր: