Նորություններ

Հրեշտակային ներդրողների STAN ցանցի տնօրենի հանդիպումը ‹‹Ճշգրիտ գյուղատնտեսություն›› կրթական ծրագրի ուսանողների հետ

09.12.2024

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ծրագրի ղեկավար, տեխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանի նախաձեռնությամբ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար, Գիտության եւ տեխնոլոգիայի հրեշտակների ցանցի (STAN) գլխավոր տնօրեն Ռուբեն Օսիպյանը ‹‹Ճշգրիտ գյուղատնտեսություն›› կրթական ծրագրի ուսանողներին հաղորդակից դարձրեց բիզնես հրեշտակների ներդրումների համաշխարհային էկոհամակարգին եւ Հայաստանում ոլորտի զարգացման ներկա փուլին։ Նշենք , որ նմանօրինակ հանդիպումները դրամաշնորհային ծրագրի շրջանակոմ բազմաթիվ են և պարբերական բնույթ են կրում:
Փորձագետը սկսեց ստարտափների մասին սպառիչ ձեւակերպմամբ, որից հետո ներկայացրեց հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգի ուրվագիծը։ Խոսեց Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձեւավորման ընթացքի, դժվարությունների, 57 հազար աշխատող ունեցող տեխնոլոգիական ոլորտի, Հայաստանում գործող 4 յունիքորն (ստարտափ, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը) ընկերությունների մասին, կատարեց հրեշտակային ներդրումների մանրամասն «զննություն»: Պարոն Օսիպյանը մասնավորապես ներկայացրեց Հայաստանում գործող հրեշտակների 4 ակտիվ ցանցերը (որոնցից մեկն էլ իր ղեկավարած STAN-ն է), որոնք տարեկան 5-6 ԱՄՆ դոլարի ներդրումներ են անում։ Ուսանողների տված բազմաթիվ հարցերի մեջ գերակայում էին հենց հրեշտակային ներդրումներին վերաբերողները։ Բանախոսը հետաքրքիր մի փաստի մասին էլ տեղեկացրեց․ պարզվում է՝ մեր երկրում հրեշտակ ներդրողներն ավելի շատ փող ունեն, քան այս պահին եղած ստարտափներն են․ վերջինների գինը գնալով բարձրանում է, մրցակցությունը պակասում, եւ այդպիսով էկոհամակարգը տուժում է։ Բանախոսը հատուկ նշեց ստարտափների մրցույթներին իգական սեռի ներկայացուցիչներին ներգրավելու կարեւորությունը՝ շեշտելով ռոբոտաշինության մրցույթներին եւ այլ միջոցառումներին աղջիկների եւ կանանց մասնակցությունը, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց ներուժը եւ տեսնել այս ոլորտի գրավչությունը: Որպես հիմնավորում նշվեց, որռոբոտաշինության բանագավառում կանայք մարտահրավեր են նետում ավանդական գենդերային կարծրատիպերին՝ ճանապարհ հարթելով STEM ոլորտներում ավելի մեծ ներառականության համար: Ընդհանուր առմամբ, ոլորտում մեր երկրի հարակայուն ազդեցությունը պայմանավորված է նաեւ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է բաց լինել ոչ միայն զուտ հայկական, այլեւ օտար ստարտափների համար՝ ամփոփեց փորձագետը:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...