Նորություններ

Ժաննա Անդրեասյանն Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին

15.11.2024

Կառավարության 2021-2026թթ. գործողությունների, ինչպես նաև ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրերով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ:

2024թ. նոյեմբերի դրությամբ ժամանակակից լաբորատոր սարքավորումներով ապահովված են ԿԳՄՍ ենթակայության 107 ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի մարզերի շուրջ 458 հանրակրթական դպրոցներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում օրերս ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին, գույքով համալրման գործընթացին: Նախարարը նաև զրուցել է սովորողների և ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը:

Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը: Նրանք նաև նշել են, որ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը էապես կխթանի բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցումը և հնարավորություն կտա որոշել սովորողի կարողունակությունների աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների և չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների: Ուսուցման ընթացքում լաբորատոր աշխատանքների անցկացումը կարևոր է նաև երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցում:

 Աղբյուրը՝https://escs.am/am/news/25679

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...