Նորություններ
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկում ՀՊՄՀ-ում
12.07.2024
Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի հետ համատեղ ՀՊՄՀ միջագային համագործակցության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին, այժմ ամփոփվել է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը: Նշենք, որ ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով հարուստ մասնագետների պատրաստում և վերապատրաստում ԲՏՃՄ կրթության ոլորտում, որի շրջանակներում նախատեսում է զարգացնել ԲՏՃՄ ոլորտում սովորող ապագա մանկավարժների և գործող ուսուցիչների ուսուցչամեթոդական, հետազոտական և ստեղծագործական հմտությունները՝ ստեղծելով նյութատեխնիկապես վերազինված ժամանակակից գերազանցության կենտրոն, որն իր մեջ կներառի ՀՊՄՀ-ում գործող ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, տեխնոլոգիայի (ճարտարագիտություն և մաթեմատիկա ներառյալ), ինֆորմատիկայի լաբորատորիաները, կհիմնվի գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահ, մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարան: Գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Մշտադիտարկման ընթացքում ներկաները եղան լաբարատորիայի համար նախատեսված տարածքում և ամրագրեցին, որ մեկնարկել է լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գործընթացը, հայտարարված է սարքավորումների ձեռքբերման մրցույթները, ծրագրով նախատեսված համակարգչային տեխնիկան ձեռք է բերված և պահեստավորված է, ծրագրի ղեկավարի հավաստմամբ վերջիններս կտեղակայվեն համապատասխան տարածքներում լաբորատոր սարքավորումների մատակարարման և տեղակայման հետ միաժամանակ: Համակարգչային տեխնիկայի դիտարկումը ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցչի կողմից կիրականացվի հաջորդ մշտադիտարկման այցերի ընթացքում, երբ համակարգչային սարքավորումները կտեղակայվեն համապատասխան տարածքներում։ Հիշեցնենք, որ տարածքի համար նախատեսված կահույքը ձեռք էր բերվել ծրագրի նախորդ փուլերում: Բուհի կողմից կենսաբանության և քիմիայի լաբորատորիաներում տեղակայվել էին մեկական պահարանով լվացարան։
Ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել են նաև ծրագրի շրջանակներում նախատեսված բովանդակային աշխատանքներ՝ մասնավորապես իրականացվում է գերազանցության կենտրոնի ուսումնական մասի բովանդակության մշակում՝ վերանայվում են ԲՏՃՄ ոլորտի մասնագիտությունների կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչները և ուսումնական պլանները, ինչպես նաև մեկնարկել են ԲՏՃՄ գերազանցության կենտրոնի հայեցակարգի և աշխատանքային կանոնակարգի մշակման աշխատանքները։
Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն այցի ավարտին նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները պետք է լինեն շարունակական, հնարավորիս մատչելի, առավել մանրամասն պետք է ներկայացնել դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, և այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը:











