Նորություններ
Աշխատանքային այց Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում
19.04.2024
Ապրիլի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում : Այցի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 4 ավագ դպրոցներից է : Նշենք , որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 4 ավագ դպրոցներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքները: Այցի համատեքստում շինհրապարակում իրականացվող աշխատանքների դիտարկմանը մասնակցում էին նաև «ԱխուրյանիԿոոպշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի և հեղինակային հսկողություն իրականացնող «Բաբայան-ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների տևողությունը վերոնշյալ դպրոցում կազմում է մոտ 24 ամիս:Այցի ընթացքում համատեղ քննարվեցին շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր, դիտարկվեց շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը:Նշենք, որ, շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվում է շինարարական տարածքների ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքների վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի այլ տարածքում: