Նորություններ

Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը

28.03.2024

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել տեղեկատվություն նախակրթարանի կարիք ունեցող համայնքների վերաբերյալ:
Հավաքագրված տեղեկատվությունն ամփոփվել է: Կազմվել է նախնական ցանկ, որը ներառել է ինչպես նախակրթական հաստատություն չունեցող համայնքները, այնպես էլ այն համայնքները, որոնք ունեն գործող մանկապարտեզներ, բայց համայքնում առկա են մեծ թվով նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաներ: Այնուհետև ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են իրազեկման աշխատանքներ: Հետաքրքրված հաստատությունների կողմից ԿԾԿ ԾԻԳ են ներկայացվել ընդհանուր թվով 22 միկրոծրագրերի հայտեր: Իրականացվել է հայտերի նախնական ուսումնասիրություն ենթաբաղադրիչի կողմից, որոնցից ընտրվել են 21-ը: Նախնական ուսումնասիրությունից հետո ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները, ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանի մասնակցությամբ շրջայցեր են կատարել վերոնշյալ մարզերի ուսումնական հաստատություններ: Շրջայցերի ընթացքում իրականացվել է նախակրթարաններին հատկացված տարածքների ուսումնասիրություն, կատարվել են համապատասխան ճշգրտումներ ներկայացված ծրագրերի նախահաշիվներում: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները և համայնքների ներդրումային հնարավորությունները՝ 2024 թվականին նախատեսվում է միկրոծրագրեր իրականացնել Երևանի 9, Շիրակի մարզի 7, Արմավիրի մարզի 1, Արագածոտնի մարզի 1, Վայոց Ձորի մարզի 1,Լոռու մարզի 1, Տավուշի մարզի 1 ուսումնական հաստատություններում: Գնահատման արդյունքների հիման վրա վերոնշյալ մարզերում միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը մարտի 25-ին հաստատվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին  հանձնաժողովի կողմից:Նշենք, որ այս փուլին հաջորդելու են դրամաշնորհային պայմանագրերի կնքումը:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...