Նորություններ
Աշխատանքային այցեր ՀՀ մարզերում
07.03.2024
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ՀՀ թվով վեց մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների ստեղծման նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի առաջին տասնօրյակում աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի, Լոռու, Վայոց Ձորի, Արմավիրի և Տավուշի մարզերի ուսումնական հաստատություններ:
Վերոնշյալ մարզերի մարզպետարանների համապատասխան վարչությունների կողմից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել մարզերի այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը: Հավելենք, որ ենթաբաղադրիչի շրջանակում փետրվարից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ բոլոր մարզերում:
Այս գործընթացի և հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում ուսումնական հաստատություններում մեկնարկել է նախատեսված տարածքների դիտարկումը: Աշխատանքային այցերի մեկնարկը տրվել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Զ. Անդրանիկի անվան 12 հիմնական դպրոցից, ապա ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը, համակարգող Արմեն Մարտիրոսյանը և Ճարտարագետ–խորհրդատու Վ. Բոյաջյանը եղել են Ապարանի, Վանաձորի, Եղեգնաձորի, Դիլիջանի ուսումնական հաստատություններում: Այցերի շրջանակներում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպումների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները պարզաբանել են նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթը, անդրադարձել են միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին, դիտարկեել են նախակրթարանների համար նախատեսված տարածքների նպատակահարմարությունը: