Նորություններ
Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում մեկնարկել են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
06.03.2024
Մարտի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են մայրաքաղաքի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում: Այցի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 4 ավագ դպրոցներից մեկն է : Նշենք , որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 4 ավագ դպրոցներում արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Մարտի 6-ին այցերի համատեքստում շինհրապարակում իրականացվող աշխատանքների դիտարկմանը մասնակցում էին նաև «Բաղրամյան-Շին» ԲԲԸ-ի և «ԱխուրյանիԿոոպշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի և հեղինակային հսկողություն իրականացնող «ԱՄԱԳ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների տևողությունը վերենշյալ դպրոցում կազմում է մոտ 24 ամիս: Այցի ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով բոլորին, դիտարկեց շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը: Ներկաները քննարկեցին նաև շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր:Նշենք, որ, շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվել է շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի այլ տարածքում: Հավելենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը միտված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը:






