Նորություններ

ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր շարունակվում են

22.02.2024

ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր շարունակվեցին նաև փետրվարի 21-ին: ՀԲ պատվիրակությունը եղավ ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ և Զարթոնք համայնքների միջնակարգ դպրոցներում, որտեղ դիտարկվեցին նորաստեղծ նախակրթարանները և տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները:: ՀԲ Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է: Նշենք, որ նախակրթարանների ստեղծման նպատակով դպրոցների տարածքից առանձնացվել է հարկաբաժիններ, որոնք վերանորոգվել են, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում էին անցկացնում իրենց առօրյան նախակրթարանների սաները: Նա կարևորեց նաև բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքները, նշելով, որ այս բարեփոխումը աշակերտների համար հսկայական խթան կհանդիսանա՝ ապագա կարիերայի լայն հնարավորությունների իմաստով, այդ թվում նաև բարձր պահանջարկ ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ առողջապահությունը, ճարտարագիտությունը, ՏՀՏ-ն և այլն: ՀԲ պատվիրակությունն աշխատանքային այցերն ամփոփեց ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում, որը ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրում ընդգրկված 4 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Պատվիրակությունը դիտարկեց ընթացող շինարարական աշխատանքները: Նշենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում սեյսմակայուն հիմնանորոգումը մեկնարկել է ևս 3 ավագ դպրոցներում՝ Երևանի թիվ 139, Վանաձորի թիվ 13 և Արտաշատի ավագ դպրոցներում:
ՀԲ թիմը բարձր է գնահատել Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ջանքերը կրթական ոլորտի բարեփոխումների համատեքստում՝ ընդգծելով, որ արդյունքները բավականին տպավորիչ են:


 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...