Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները

19.02.2024

Փետրվարի 19-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ գնումների մասնագետ Արմինե Այդինյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ճարտարապետ–խորհրդատու Ալեքսանդր Թովմասյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների ընթացիկ քննարկումն էր: Հյուրերին ողջունեց ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը նշեց, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր, և այսօր էլ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտում ցուցաբերած հետևողական աջակցության համար:Նշենք , որ փետրվարի 20-21–ին ՀԲ ներկայացուցիչները նախատեսում են այցեր իրականացրել մայրաքաղաքում և ՀՀ մարզերում, տեղում ծանոթանալ ծրագրի շրջանակում իրականացվող ընթացիկ աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների՝ մասնավորապես քննարկման տիրույթում էր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համատեքստում «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի թվով 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի գործունեությունը:Հանդիպման ընթացքում բաղադրիչի և ենթաբաղադրիչի ղեկավարները անդրադարձան իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին: Կողմերի քննարկման տիրույթում էին նաև ծրագրի ֆինանսավորմանն առնչվող որոշ հարցեր, մասնավորապես ներկաները քննարկեցին ծրագրի ֆինանսավորման ընթացքում առաջացող բացը, որը պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի տատանմամբ:
Հանդիպման ընթացքում առաջարկվեց լուծման մի քանի տարբերակ. դրանք ներկայումս քննարկման փուլում են ԿԳՄՍ նախարարության և ՀԲ-ի հետ:
Նշենք նաև, որ ՀԲ ներկայացուցիչները ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցների հետ նախատեսվում են ևս մեկ ամփոփիչ հանդիպում՝ փետրվարի 22-ին, երբ կամփոփվեն մայրաքաղաքային և մարզային այցերը :
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...