Նորություններ
Մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արագածոտնի մարզում
21.07.2023
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արագածոտնի մարզում: Գործընթացի համատեքստում ենթաբաղադրիչի ղեկավար Մ. Մելիք-Բախշյանը, համակարգողներ Ն. Ասրյանը և Ա. Հովսեփյանը շրջայցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի կրթական հաստատություններում, որտեղ իրականացրել են ուսումնասիրություններ, տարածքի դիտարկում և չափումներ, յուրաքանչյուր դպրոցում կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը դիտարկելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները դպրոցների տնօրենների հետ խոսել են ծրագրի կարևորության և անհրաժեշտության մասին, ներկայացրել նախատեսվող աշխատանքներն ու ծրագրի իրականացման ընթացքը: Կարիքների գանահատման նպատակով իրականացվող այցերը մեկնարկել են Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցից: Հուլիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են Բյուրականի, Կարբիի, Փարպիի, Ուջանի, Աղձքի, Բազմաղբյուրի Ոսկեվազի, Արագածի, Ուշիի, Կոշի, Արտաշավանի միջնակարգ դպրոցներում: Նշենք, որ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը նպատակաուղղված է բարելավել հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանները՝ մոտ 200 հանրակրթական դպրոցների տրամադրելով բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներ, կահույք և նյութեր:
Նշենք, որ նախատեսվում է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում՝ ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք կվերաբերեն լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամամբ:



