Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզի ուսումնական հաստատություններու ամփոփվում են շինարարական աշխատանքները
14.07.2023
ՀՀ Արագածոտնի մարզում նոր ուսումնական տարվանից կգործեն նոր նախակրթարաններ: Հուլիս ամսվա ընթացքում մարզային այցերի համատեքստում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատակիցները այցելել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի, Մուղնու, Բյուրականի, Լեռնապարի, Թալինի, Աշնակի Ագարակավանի, Վարդաբլուրի կրթական հաստատություններ, որտեղ այս պահին ամփոփվում են շինարարական աշխատանքները: ՀՀ Արագածոտնի մարզի ուսումնական հաստատություններում շինարարական աշխատանքներն ընթացել են ահմանված ժամանակացույցով և մոտենում են ավարտին: Այցերի համատեքստում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը հանդիպել են ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի հետ և քննարկել են ընթացիկ աշխաըտանքների հետ կապված որոշ հարցեր: Աշխատանքային այցերի շրջանակում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրել է, որ նախակրթարանների հիմնման համար ընտրված տարածքներում իրականացվել են նախահաշվով նախատեսված վերանորոգման բոլոր աշխատանքները: Հավելենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում մեկնարկել են կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նորաստեղծ նախակրթարանները կգործեն սեպտեմբերի 1-ից: Նշենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված են թվով 29 կրթական հաստատություններ ՀՀ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերից:














