Նորություններ

Աշխատանքային այց ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում

23.06.2023

Ավագ դպրոցների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է ժամանակակից ենթակառուցվածքների, նորագույն լաբորատորիաների, ինչպես նաև որակյալ մանկավարժական կադրերի առկայությամբ:
‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչն ուղղված է ընտրված ավագ դպրոցների հիմնանորոգմանը, համապատասխան ուսումնական և ուսուցողական սարքավորումների տրամադրմանը: Հունիսին վերոնշյալ ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ամփոփվել են չորս ավագ դպրոցներից երեքի հիմնանորոգման և մեկ ավագ դպրոցի կառուցման նախագծային աշխատանքները: Հունիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում, որը հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 4 ավագ դպրոցներից մեկն է:
Հունիսին ամփոփվել է վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի վերամշակման աշխատանքները: Արդեն պատրաստ են նախագծերը, դրանք նախագծային ընկերությունների տնօրենների և մասնագետների հետ բազմիցս քննարկեվել են: Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցության շրջանակներում վերանայվել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմանորոգման տեխնիկական նախագծերը և վերջինիս համաֆինանսավորմամբ տրամադրվելու են էներգաարդյունավետ սարքավորումներ: Ներդրումների մասնաբաժինը կկազմի մշակված նախագծային փաստաթղթերում ներառված էներգաարդյունավետ միջոցառումների ընդհանուր արժեքի 20%-ից ոչ ավելին:
Հավելենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր:
Այսպիսով` ակնակալվող արդյունքներն են ` հիմնանորոգված, կահավորված և վերազինված ավագ դպրոց՝ ՀՀ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան։
Վերոնշյալ ավագ դպրոցի ներկա պայմանները ` լուսանկարներում:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...