Նորություններ

Աշխատանքային այց ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում

20.06.2023

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում ամփոփվել են թվով 4 ավագ դպրոցների վերակառուցման նախապատրաստական աշխատանքները: Հունիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, որը հմնանորոգվելու է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում: Վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվելու է աշնանը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը ըստ նախագծի կազմելու է մոտ 24 ամիս: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը նշեց, որ հիմնանորոգվող դպրոցում նախատեսվում է իրականացնել սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Կբարեկարգվի նաև դպրոցի հարակից տարածքը: Կկառուցվեն խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, թեքահարթակներ: Այս պահին ամփոփվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի դիտարկումը, քննարկումն ու վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի վերամշակման աշխատանքները, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցության շրջանակներում վերանայվել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմանորոգման տեխնիկական նախագծերը: Հավելենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
Վերոնշյալ ավագ դպրոցի ներկա պայմանները ` լուսանկարներում:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...