Նորություններ

ՃՇՀԱՀ-ում գործում է ՆՄՀ շրջանակներում ստեղծված ուսումնագիտափորձարարական լաբորատորիա (ԱՐԴ-ԼԱԲ)

20.04.2023

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երեք շրջափուլերի շրջանակներում իրականացվել են յոթ կոնսորցիումային ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել և գործում են իրենց տեսակի մեջ եզակի, համապատասխան կահույքով, ժամանակակից նյութատեխնիկական բազայով, հատուկ ծրագրային ապահովմամբ, համակարգչային տեխնիկայով հագեցած գերազանցության կենտրոններ, լաբորատորիաներ և այլ ենթակառուցվածքներ: Նման ենթակառուցվածքներից է Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական լաբորատորիան, որը ստեղծվել է 2015-2017թթ․ և գործում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով այսօր էլ իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ: Լաբորատորիան ունի հնարավորություն որոշելու և գնահատելու ինչպես շինանյութերում օգտագործվող հումքանյութերի բնութագրերը, այնպես էլ պատրաստի արտադրանքների ֆիզիկամեխանիկական հատկությունները։ Լաբորատորիայում իրականացվում են նաև պայմանագրային հիմունքներով աշխատանքներ հանրապետության շինարարական կազմակերպությունների հետ։ Իրականացվում է հանրապետության շինարարական կազմակերպությունների համար շինարարական նյութերի ու պատրաստվածքների (կապակցանյութեր, լցանյութեր, ամրաններ, բետոններ, շարվածքի ու երեսապատման բնական ու արհեստական քարանյութեր, բետոնե, երկաթբետոնե և այլն) ինչպես նոր տեսակների մշակման, այնպես էլ նրանց մոտ կիրառվողների ֆիզիկամեխանիկական և այլ բնութագրերի համալիր ստուգում ու որակական մասնագիտական գնահատում: Գործընկերային հարաբերությունները ընդլայնվել են «ԱՐԴ-ԼԱԲ» ծրագրի գործընկեր հաստատության՝ ՄԻԿՇԻՆ շինարարական ընկերության հետ ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման շրջանակներում: Միևնույն ժամանակ ՄԻԿՇԻՆ ընկերության միջոցով համալսարանը ձեռք է բերել ոլորտի ընկերությունների հետ համագործակցային նոր կապեր։ Սկսած 2017թ.-ից մինչ օրս ՆՄՀ շրջանակներում ստեղծված լաբորատորիան համագործակցում է «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ շինարարական նյութեր արտադրող կազմակերպության հետ և ներկայացված ընթացիկ հայտերով իրականացնում շաղախային, բետոնային, գիպսե ու քարե փորձանմուշների ու փորձարարական պատրաստվածքների լաբորատոր փորձարկումներ: Համագործակցություններ իրականացվում են նաև մի շարք այլ շինարարական կազմակերպությունների հետ՝ «ՌենՇին» ՍՊԸ, «Ընդդեմ Իրավական կազմակերպության» ՀԿ, «ԱտլանտՇին» ՍՊԸ, «Սթեմ» ՍՊԸ, «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ:
Պետություն-բուհ համագործակցության համատեքստում Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակում բուհում իրականացվում են. «Բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների կառավարումն ածխածնային նանոկառուցվածքների միջոցով» և «Բազալտային թելքերի և ածխածնային նանոկառուցվածքների հավելումներով նոր սերնդի կոմպոզիատային բետոնե պաշտպանական կոնստրուկցիաների նախագծում և պատրաստում» ծրագրերը: ՃՇՀԱՀ շահել է նաև գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինասական աջակցության տրամադրման մրցույթը և ձեռք է բերվում 3D բետոնի տպիչ, որի տպագրական նյութը լինելու են տեղական հումքանյութերից պատրաստված բետոնաշաղախները և որը նախատեսված է մինչև մեկ հարկանի կառույցների տպագրման համար: Վերոնշյալ բոլոր աշխատանքների հիմքում ընկած է 2015-2017թ. «ԱՐԴ-ԼԱԲ» ծրագրի շրջանակներում ստեղծված «Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտափորձարարական» լաբորատորիան, առանց որի հնարավոր չէր լինի իրականացնել վերոնշյալ աշխատանքները և ունենալ գիտական ձեռքբերումներ:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...