Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով

15.03.2023

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում » վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 1-ից 6-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները: Նա անդրադարձավ գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Հանդիպման ընթացքում եղան նաև բովանդակային հարցեր, որոնց պարզաբանումը տրվեց գրասենյակի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցների կողմից: Կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր Արմավիրի , Արարատի, Արագածոտնի մարզերի ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Կրթական հաստատությունների տնօրենների կողմից հնչեցին մի շարք հարցեր նախատեսվող վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ:

 

Նորություններ

01.09.2026 Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր   Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։ Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի... 28.08.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և... 26.08.2026 ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։ Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական...