Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի դպրոցներում ստեղծվում են ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ

27.02.2023

«Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով՝վերազինման նպատակով ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի հիմնական և միջնակարգ դպրոցները, որոնք ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքվորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով:
ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից մարզի 114 միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում, ինչպես նաև Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն: Համատեղ քննարկման տիրույթում է եղել լաբորատորիաների ստեղծման ընթացքում ի հայտ եկած հնարավոր խնդիրները, դրանց լուծման ուղիները: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները մարզպետարանի ներկայացուցչի հետ քննարկել են նախատեսվող աշխատանքները, ծրագրի իրականացման ընթացքը, հստակեցրել ուսումնական հաստատությունների ցանկերը: Կարիքների գնահատման վերլուծության և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում ծրագրի առաջին փուլում, 2023 թվականի ընթացքում կներգրավվեն մարզի 100 հանրակրթական դպրոցներ՝ 17 հիմնական և 83 միջնակարգ:
ՀՀ հանրակրթական դպրոցների համար բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) և ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով ընտրվել են անհատ խորհրդատուներ: Ծրագրի շրջանակում ընտրված խորհրդատուները՝ համաձայն առարկայական չափորոշիչների վերանայել և կազմել են ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկերը և տեխնիկական հատկորոշիչները, որոնք տրամադրվել են «ԿԶՆԱԿ» հիմնադրամին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու համար: Տրամադրված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ընտրված խորհրդատուների կողմից վերանայվել են վերոնշյալ ցանկերը և տեխնիկական հատկորոշիչները:Դրանք հաստատվել են համաշխարհային բանկի կողմից: Այժմ ՀԲ կողմից դիտարկման փուլում են ձեռք բերվող կահույքի, լաբորատոր սարքավորումների և նյութերի, համակարգչային տեխնիկայի ցանկերը: Այս գործընթացին հաջորդելու է մրցույթների իրականացման փուլը:
Փաստենք, որ ստեղծվող լաբորատորիաները համայնքների դպրոցներում կդառնան արդիական ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...