Նորություններ

Համաշխարհային բանկի Եվրոպա Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահի այցը թիվ 142 ավագ դպրոց

13.09.2022

Համաշխարհային բանկի Եվրոպա Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն սեպտեմբերի 12-ին այցելել է Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, որը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի համաֆինասավորմամբ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով:Աշակերտները և ուսուցիչները ուրախ էին, որ վերադարձել են հիմանորոգված դպրոց , սովորելու են լավագույն պայմաններում և օգտվելու են նոր STEM (ԲՏՃՄ բնագիտական ուղղվածության) ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներից: Նշենք, որ ծրագրի արդյունքում դպրոցը ստացել է բնագիտական 4 լաբորատորիա` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների համար: Բակում տեղադրվել են վթարային աստիճանավանդակներ: Դպրոցն ունի հարմարեցված պայմաններ և միջավայր` համընդհանուր ներառականության համար. տեղադրվել է վերելակ, կառուցվել են թեքահարթակներ և հարմարեցված մուտք դեպի մարզադահլիճ` հատուկ կարիքով երեխաների համար: Հիշեցնենք, որ ՀԲ վարկային ծրագրի շրջանակում Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցն ամբողջությամբ վերակառուցվել է` հիմնովին նորոգվել են դպրոցի շենքը, տանիքը, դասասենյակները, բակը, մարզադահլիճը: Ծրագրի շրջանակում դպրոցը հագեցվել է նաև նոր ուսումնական գույքով և տեխնիկական միջոցներով: Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, փոխվել և թարմացվել են կոմունալ ենթակառուցվածքները: 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...