Նորություններ

Աշխատանքային այց ՀՀ Արարատի մարզի ուսումնական հաստատություններում

09.09.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ՀՀ թվով հինգ  մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների ստեղծման նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով սեպտեմբերի 7-ին և 8-ին աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Արարատի մարզի ուսումնական հաստատություններ:
ՀՀ Արարատի մարզպետարանի համապատասխան վարչության կողմից ԾԻԳ է ներկայացվել մարզի այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը: Հավելենք, որ ենթաբաղադրիչի շրջանակում հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ բոլոր մարզերում, որը կվերհանի սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել նախադպրոցական կրթական ծառայություններ:
Այս գործընթացի և հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում  ուսումնական հաստատություններում մեկնարկել է նախատեսված տարածքների դիտարկումը: Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցից, ապա ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Արմեն Մարտիրոսյանը և Ճարտարագետ–խորհրդատու Վ. Բոյաջյանը եղան Արևաբույրի, Հովտաշենի, Նոյակերտի, Շաղափի, Ջրահովիտի ուսումնական հաստատություններում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի աշխատակիցները պարզաբանեցին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթը, անդրադարձան միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին, դիտարկեցին տարածքի նպատակահարմարությունը: Նշենք, որ ուսումնասիրությանը հաջորդելու են գնահատման և խթանման աշխատանքները:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...