Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոնի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2022

Սիրելի՜ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը սրտանց շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է մեզ համար, քանի որ իրականացրել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան միջավայր և որակ: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և մեր կրթական ծրագրերի աջակցությամբ մայրաքաղաքի և մարզերի թվով 136 կրթական հաստատություններում գործում են նախակրթարաններ , թվով 13 բուհեր այս տարի իրենց ուսումնական գործընթացը կմեկնարկեն նորարարական լաբորատորիաներով, ժամանակակից ենթակառուցվածքներով ու գերազանցության կենտրոններով:
ՀՀ բոլոր 107 ավագ դպրոցներն այս տարի ուսումնական գործընթացը կմեկնարկեն նոր և ժամանակակից լաբորատորիաներով, բազում աշակերտներ կսովորեն թվով 13 հիմնանորգված ավագ դպրոցներում :
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին մաղթում է հաջողություն, արդյունավետ աշխատանք. ցանկանում, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...