Նորություններ

‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակում նախատեսվող աշխատանքներ

17.06.2022

Դպրոցների վերազինումն ու կահավորումը ներկայումս կրթության առաջնահերթություններից է։ Դպրոցների մեծ մասում բացակայում են բնագիտական լաբորատորիաները, իսկ գործողներն այլևս չեն համապատասխանում ժամանակակից կրթության պահանջներին։ Այդ նպատակով առաջնահերթ խնդիր է դպրոցներում ժամանակակից սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով հագեցած բնագիտական և ինժեներական լաբորատորիաների հիմնումը:
“Կրթության բարելավում” ծրագրի ենթաբաղադրիչ 1.2-ի շրջանակներում 107 ավագ դպրոցներ արդեն իսկ համալրվեն են բնական գիտությունների առարկաների մասով անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և կահույքով (ընդհանուր 335 լաբորատորիա):
ԼՖ-ով այս ենթաբաղադրիչը նպատակաուղղված կլինի բարելավել հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանները՝ մոտ 200 հանրակրթական դպրոցների տրամադրելով բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներ, կահույք և նյութեր:
Դպրոցները կընտրվեն հանրապետության ողջ տարածքից, բացառությամբ Տավուշի մարզի դպրոցների, քանի որ վերջիններիս սարքավորումներ, կահույք, նյութեր և վերապատրաստումներ կտրամադրվեն ԵՄ-Ն հանուն նորարարության ծրագրի շրջանակներում:
Լրացուցիչ ֆինանսավորմամբ գործողությունները կներառեն ուսումնասիրության իրականացում, այդ թվում նաև մասնակից դպրոցների ընտրության չափորոշիչների սահմանում, յուրաքանչյուր դպրոցում կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը ապահովելու և լաբորատոր սարքավորումների օգտագործման մոնիտորինգի համակարգ ներդնելու նպատակով: Ենթաբաղադրիչի շրջանակներում գործողությունների վերանայումները կներառեն գենդերազգայուն դասավանդման մեթոդների և պրակտիկայի վերաբերյալ ուսումնական ձեռնարկների մշակումը և կիրառումը՝ իգական սեռի սովորողների ներգրավվածությունը ԳՏՃՄ առարկաներում բարելավելու նպատակով:
Ենթաաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են.
• Ուսումնասիրության իրականացում՝ սահմանելով դպրոցների ընտրության չափանիշներ;
• Յուրաքանչյուր դպրոցի կարիքների գնահատում՝ ենթակառուցվածքների առկայությունը (ջրամատակարարում և ջրահեռացում) պարզելու և համապատասխան մեխանիզմներ գործարկելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովեն բազային ենթակառուցվածքները, նախքան սարքավորումներ և կահույք տրամադրելը; • ԳՏՃՄ առարկաների համար լաբորատոր սարքավորումների տրամադրում՝ կարևորելով սարքավորումների էներգաարդյունավետությունը՝ ընտրված դպրոցներում էներգիայի սպառման ծավալները և ջերմոցային գազերի արտանետումները հնարավորության սահմաններում կրճատելու նպատակով;
• Համապատասխան կահույքի տրամադրում;
. Ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում՝ օգտատիրոջ ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք կվերաբերեն լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամամբ: Այսպիսով՝ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակներում մոտ 200 հանրակրթական դպրոցում կստեղծվեն բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ: Ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ կվերապատրաստվեն շուրջ 1000 ուսուցիչ:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...