Նորություններ

‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով նախատեսվող աշխատանքներ

10.06.2022

Նախադպրոցական կրթության մատչելիությունը ՀՀ կառավարության առանցքային գերակայություններից մեկն է: Նախադպրոցական կրթության ոլորտում բարեփոխումների առաջնահերթ ուղղություններն են՝ օրենսդրական դաշտի, կառավարման համակարգի կատարելագործումը, տեխնիկակրթական բազաների բարելավումը, ծառայությունների մատչելիության և ընդգրկվածության բարձրացումը, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը:.
Այս նպատակով անհրաժեշտություն է ընդլայնել նախադպրոցական ծառայություններն այն համայնքներում, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ՝ այլընտրանքային, ոչ-ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով:
Այս համատեքստում Լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթության բարելավում ծրագիրը կհամաֆինանսավորի նախադպրոցական կրթության 80 միկրոծրագրեր՝ ՀՀ հեռավոր և խոցելի համայնքներում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները կհամակարգվեն ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով :
Հիշեցնենք, որ Կրթության բարելավում ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ նպաստելով դրաշնորհային ֆինանսավորմամբ կայուն, դպրոցահեն նախադպրոցական հաստատությունների ստեղծմանը:
Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում. և Երևան քաղաքում ստեղծվել և ներկայումս գործում են 136 նախակրթարաններ: Նորաստողծ նախակրթարաններում ընդգրկված 258 դաստիարակ վերապատրաստվել է ԿԲԾ-ի շրջանակներում Ծրագրի շրջանակներում 2015-2020 թվականների ընթացքում ստեղծված նախակրթարանները միայն իրենց գործարկման առաջին տարում ներգրավել են ընդհանուր առմամբ 3500 երեխայի: Բացի այդ, 2015-ից մինչև 2020 թվականը ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել է շուրջ 13580 երեխա. որը կազմել է ամեն տարի տարրական դասարան հաճախող երեխաների թվի 5-6 տոկոսը։ Այս ամենով հանդերձ նախադպրոցական միկրոծրագրերի և նախակրթարանների հասանելիության հետագա ընդլայնման պահանջարկը երկրում դեռևս մնում է բարձր:
Ենթաբաղադրիչի շրջանակներում լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է նաև (անհրաժեշտ տարածքների առկայության դեպքում) նախադպրոցական հաստատությունների հարակից տարածքներում խաղահրապարակների ստեղծում՝ դրանով իսկ նպաստելով նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության մեծացմանը:

Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են.

• ՈՒսումնասիրության իրականացում, որը կվերհանի սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են տրամադրել նախադպրոցական կրթական ծառայություններ: Կարիքների գնահատում` բացահայտելու այն համայնքները, որոնք անկարող են ապահովել համաֆինանսավորում ծրագրում և հետևաբար կարիք ունեն ամբողջական ֆինանսավորման;
• Իրազեկման գործողությունների կազմակերպում համայնքի ղեկավարների, ծնողների և շահագրգիռ կողմերի համար ներկայացնելու երեխաների, այդ թվում նաև հատուկ կարիք ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություններն ու առավելությունները ինչպես նաև միկրոծրագրերի իրականացման ընթացակարգերը: Հայտերի գնահատում և ընտրություն;
• Նոր նախակրթարաններում ընդգրկված ուսուցիչների և դպրոցների տնօրենների վերապատրաստում:
• Տեխնիկական աջակցության տրամադրում միկրոծրագրերի իրականացման համար՝ ապահովելով հարմարությունների հասանելիությունը և ներառականությունը, շենքերի անվտանգ ֆիզիկական պայմանները, դասասենյակների վերանորոգումը և էներգաարդյունավետ սարքերի և սարքավորումների ձեռքբերումը;
• Ծրագրի մշտադիտարկում և գնահատում:
Դրամաշնորհային ծրագրերի մանրամասն նկարագրությունը տրված է «Դրամաշնորհներ նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններին» Ղեկավար ձեռնարկում:
Այսպիսով՝ Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ընտրված 80 համայնքներում; Ստեղծված նախակրթարաններում ներգրավված մոտ 160 վերապատրաստաված դաստիարակներ;
Ծրագրի աջակցությամբ նախադպրոցական կրթության մեջ մոտ 3000 չորսից վեց տարեկան երեխաների ներգրավվածություն:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...