Նորություններ
Աշխատանքային այց մայրաքաղաքի թիվ 42 ավագ դպրոցում
11.10.2021
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել մայրաքաղաքի թիվ 42ավագ դպրոցում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը, «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է հիմնանորոգվող տեղամաս, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Սեյսմակայուն հիմնանորոգման մեկնարկը տրվել է 2 տարի առաջ, այժմ այն ամփոփման փուլում է: Ընթացքում են դպրոցի կահավորման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Կառուցվել են մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:






