Նորություններ
Ամփոփվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված տեղեկատվական սեմինարները
28.09.2021
‹‹Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում սեպտեմբերին ամփոփվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված տեղեկատվական սեմինարները, որոնց նպատակն էր իրազեկել ուսուցիչներին այն նոր փոփոխությունների մասին, որոնք տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում և առարկայական չափորոշիչներում և ծրագրերում` վեց ուսումնական ոլորտների մասով. «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ», «Տեխնոլոգիա» և «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Հիշեցնենք, որ ‹‹Աջակցություն կրթության որակի բարելավմանը կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով ›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում նախապես վերանայվել էին վերոնշյալ ուսումնական ոլորտների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Սեմինարներն իրականացվել են ՀՀ դպրոցների մոտ 7000 ուսուցիչների համար, առցանց ձևաչափով` եռօրյա տևողությամբ:
Սեմինարներն իրականացվել են առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը վերանայած աշխատանքային խմբերի 32 փորձագետների և փորձարկող դպրոցներից ընտրված և վերապատրաստում անցած 23 ուսուցիչների կողմից: Սեմինարների առանցքում փորձագետների կողմից մշակված վերապատրաստման մոդուլներն են եղել, որոնք ներառել են հետևյալ թեմաները. Հանրակրթության պետական չափորոշիչ, փոփոխություններ առարկայական չափորոշիչներում և ծրագրերում, սովորողների ուսումնառության վերջնարդյունքները և կարողունակությունները , դասավանդման մեթոդաբանություն. բովանդակությունը մատուցելու լավագույն եղանակները, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառական ծրագրերը,նախագծային ուսուցում,միջառարկայական կապեր՝ այլ առարկաների հետ հարաբերվող միասնական դասավանդում,գնահատում, սովորողների կարողունակությունների զարգացում, գնահատումների հիման վրա ուսումնական ծրագրի կատարելագործում և այլն: