Նորություններ
Մայաքաղաքի և մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4500 ներկայացուցիչներ վերապատրաստվել են Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում
28.09.2021
Սեպտեմբերին մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում ամփոփվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվել են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված մոդուլներով: Հասցեական վերապատրաստումներն ընթացել են մի քանի փուլերով՝ ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը և մայրաքաղաքը: Վերոնշյալ վերապատրաստման դասընթացների արդյունքում մանկավարժները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների, հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծմանը և օգտագործում դրանք դասերի ժամանակ: Վերապատրաստման արդյունքում՝ ժամանակակից, ինտերակտիվ խաղային նյութերը, վիրտուալ փորձերն ու շրջապտույտները այսօր դարձել են դասապրոցեսի անբաժանելի մասը: ԿԾԿ ԾԻԳ-ի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանի խոսքով այս վերապատրաստումները վերափոխեցին ոչ միայն ավանդական կրթական համակարգը, այլև ստեղծեցին կրթության մշտական հնարավորություն ապահովող ցանց, նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մեթոդաբանություն, և իհարկե, արդյունքում մշակվեցին կրթական նոր ստանդարտներ: Մանկավարժները վստահ են, որ ՏՀՏ գործիքների կիրառումը դասապրոցեսը ավելի գրավիչ է դարձնում աշակերտների համար: Նշենք, որ Կրթության բարելավում վարկային ծրագրի շրջանակներում հասցեական վերապատրաստումների արդյունքում վերապատրաստվել են մայաքաղաքի և մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4500 ներկայացուցիչներ:









