Նորություններ

Փորձագիտական այցեր ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում

02.06.2021

«Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման նպատակով մայիսից մեկնարկել են աշխատանքային այցերը դպրոցներ, որոնք իրականացվում են փորձագետների կողմից: Հիշեցնենք, որ մինչ այցերի մեկնարկը Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն, ինչպես նաև ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվել է հանրակրթական ուսուցչական անձնակազմերի վերապատրաստումներ, մասնագիտական աշխատանքային խմբերի կողմից ուսումնական նյութերի մշակումներ: Մայիսի վերջին տասօրյակում փորձագիտական այցերը իրականացվել են ՀՀ Արագածոտնի մարզի թվով 4 կրթական հաստատություններում: Փորձագիտական խմբերը դասապրոցեսի դիտարկումներ են իրականացրել Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում, ինչպես նաև Մուղնու, Բյուրականի, Կոշի միջնակարգ դպրոցներում:
Նշենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից ձևավորված աշխատանքային խմբերում ներգրավված են ավելի քան 32 մասնագետներ, որոնք մշակել են առարկայական չափորոշիչները, ուսումնական նյութերը:
Հավելենք, որ մայիսի 4-ից փորձագիտական այցեր են իրականացվել նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևանի հիմնական դպրոցում և Թեղուտի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեձորի միջնակարգ դպրոցներում :

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...