Նորություններ
Մշտադիտարկում ՀՀ Արագածոտնի մարզում
05.05.2021
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը մայիսի 5-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի չորս ուսումնական հաստատություններում, որոնց հենքի վրա 2017 թ.-ի ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նախակրթարաններ: Այցը մեկնարկել է Աղձքի հիմնական դպրոցից, որտեղ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Նախակրթարանը բնականոն գործում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Ոսկեվազի, Ուջանի, Ագարակի միջնակարգ դպրոցներ, որտեղ ևս իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր:
Նշենք, որ բոլոր նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Դասապրոցեսը ընթանում էր բավականին ակտիվ՝ երեխաների անմիջական մասնակցությամբ:
Հավելենք, որ բոլոր չորս նախակրթարանները, դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Բոլոր նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները:
























