Նորություններ

Ամփոփվում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները

26.04.2021

Ապրիլի 23-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող տեղամասում, ծանոթացան իրականացված աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով ընթացքում է թվով 8 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Ապրիլի 23-ին շինհրապարակում ներկա էին նաև «Ախուրյանի Կոոպ-Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Հորիզոն 95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Դպրոցի տնօրեն Վ. Ավետիսյանը փաստում է, որ այս հիմնանորոգված դպրոցի առկայությունը նոր լիցք կհաղորդի Գյումրի քաղաքին և կարևոր նախապայման կդառնա հանրակրթության ոլորտում նոր արդյունքներ գրանցելու համար:
Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքերը, իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները: Կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, մասնավորապես՝ դպրոցի համար անցկացվել է ջրագիծ, որի արդյունքում դպրոցը ապահովել է խմելու և ոռոգման ջրով:
Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր: Հարկ է նշել, որ դպրոցի հիմնանորոգման ընթացքը մշտապես լուսաբանվում է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով:
Նշենք, որ այս տարի նախատեսվում է ամփոփել ևս յոթ՝ Վաղարշապատի թիվ 5, Երևանի ՀՊՄՀ հենակետային վարժարանի, Արթիկի թիվ 3, Սևանի, Գորիսի թիվ 1, Երևանի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգմումը:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման մեկնարկը լուսանկարներում
https://www.cfep.am/hy/news/item/2019/08/30/highschool/

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...