Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկում` ՀՀ Արմավիրի մարզում

19.03.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ս.թ. փետրվար ամսից մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգողներ Արմինե Կարապետյանը, Ռուզաննա Խաչատրյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը մարտի 18 -ին շրջայց իրականացրեցին ՀՀ Արմավիրի մարզի 5 ուսումնական հաստատություններում, որոնց հենքի վրա 2016 և 2020թթ. ընթացքում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները մշտադիտարկման այցը մեկնարկեցին Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցից, որտեղ նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով: Ռ. Խաչատրյանը ծանոթացավ իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցեց փոքրիկների հետ: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի գործունեության ընթացքը: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2016թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանը գործում է 5-օրյա աշխատանքային ռեժեմիով: Երեխաները ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսին: Հավելենք, որ նախակրթարանը նախատեսված է եղել 60 երեխայի համար, հետագայում դպրոցը ստեղծել է լրացուցիչ ևս մեկ խումբ , արդյունքում` այժմ նախակրթարան են հաճախում 100 երեխա:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցելեցին Այգեվանի, Արաքսի, Դաշտի և Ոսկեհատի միջնակարգ դպրոցներ, որտեղ ևս իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Նշենք, որ չորս նախակրթարաններն էլ, որտեղ յուրաքանչյուրում ընդգրկված են 25-ից ավելի 5 տարեկան երեխաներ, դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում կահավորվել են համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարանները բնականոն գործում են: Բոլոր նախակրթարաններում էլ դաստիարակի աշխատանքները իրականացնում են ծրագրի շրջանակներում վերապատրաստված դաստիարակները: Տնօրենները նշեցին, որ նախակրթարաններում պահպանված են առողջապահության նախարարության կողմից հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մասնակցեցին դասապրոցեսին: Նշենք նաև, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...