Նորություններ
Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները
15.03.2021
Մարտի 15-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր : Հիշեցնենք, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019թ.-ի դեկտեբերի 2-ից մեկնարկել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 8 ավագ դպրոցներից մեկն է: Նշենք, որ ծրագրում ընդգրկված մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող բոլոր 8 ավագ դպրոցներում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը սահմանվել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից «Ղարաբաղցյան–Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնվեց շինթույլտվությունները, շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 24 ամիս: Այցի ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիգոր Բաղդասարյանը և համակարգող Ռաֆայել Արզումանյանը քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: Նշենք նաև՝ շինարարական աշխատանքների ընթացքում իրականացված է շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի համակարգող Ռաֆայել Արզումանյանը ծանոթացավ աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեց , որ արդեն ավարտին են հասցվել դպրոցի շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները, ավարտված են տանիքի ծածկերի , պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ավարտին է մոտենում նախամուտքի կառուցման և մասնաշենքերի միացման տականցման աշխատանքները :Իրականացվել է նոր աստիճանների կառուցում: Ամփոփվել են ջրամատակարարման և օդափոխության համակարգի մոնտաժման աշխատանքները: Կատարվում են նաև դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հավելենք, որ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ պարբերաբար տեղի են ունենում հեռավար ձևաչափով հանդիպումներ այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները :







