Նորություններ

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հայաստանյան փորձը՝ հաջողված օրինակ միջազգային հարթակներում

05.03.2021

Մարտի 3-ին Համաշխարհային բանկի առաջարկությամբ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները հեռավար հանդիպում ունեցան Վրաստանի Ծրագրերի կառավարման գրասենյակի ներկայացուցիչների հետ: Տեսախորհրդակցության նպատակն էր վրաց գործընկերներին ներկայացնել Նորարարությունների Մրցակցային Հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հայաստանյան փորձը:
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեցին Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի մարդկային զարգացման ծրագրերի ղեկավար Ահմեդ Լեվենտ Յենեռը և Վրաստանի կրթության ծրագրի համա(ղեկավար) Նինո Կուտատելաձեն: Նրանք նշեցին, որ Վրաստանը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից՝ «Վրաստան-Նորարարություն, Ներառում և Որակ» ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում նախատեսվում է նաև Նորարարությունների Մրցակցային Հիմնադրամի բաղադրիչի իրականացում և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը այս ոլորտում ունի արդեն բավականաչափ փորձ, մեծապես կարևորում են այս հանդիպում-քննարկումը:
Վրացական կողմից հանդիպմանը մասնակցում էին Ծրագրերի կառավարման գրասենյակի տնօրեն Թամար Սանիկիձեն, Բարձրագույն կրթության բաղադրիչի ղեկավար Նինո Բեգիաշվիլին, գնումների և ֆինանսական մասնագետներ:
Հանդիպման ընթացքում «Աջակցություն Հայաստանի Բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը վրացական կողմին ներկայացրեց, որ ՀՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհերում դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսել է 2013 թվականից՝ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում, որի արդյունքում իրականացվել են 10 նորարարական ծրագրեր, այնուհետև՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել է բուհերին դրամաշնորհների տրամադրման երկու շրջափուլ, որոնց արդյունքում իրականացվել են 12 ծրագրեր, իսկ ներկայումս ընթացքի մեջ է ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլը՝ շահառու 6 բուհերով: Ընդհանուր առմամբ, ՆՄՀ շրջանակներում իրականացվել են դրամաշնորհային 28 ծրագրեր:
Լ. Մամյանը ներկայացրեց, որ ՆՄՀ մեկնարկին ընդառաջ մշակվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Ղեկավար ձեռնարկը, ձևավորվել է ՆՄՀ Համակարգող խորհուրդը, Հայտերի գնահատման հանձնաժողովը: Լ. Մամյանը ՀԲ և վրաց ներկայացուցիչներին ներկայացրեց ՆՄՀ նպատակները, կազմակերպական կառուցվածքը, մարմինները և գործառույթները, դրամաշնորհային ծրագրերի տեսակները, հիմնական ուղղությունները, դրամաշնորհային ծրագրի հայտի մշակման և ներկայացման սկզբունքները, իրավասության և ընտրության չափանիշներն ու գործընթացները, ծրագրի շրջանակներում իրավասու և ոչ իրավասու համարվող ծախսերը, ինչպես նաև ծրագրերի իրականացմանն առնչվող տարաբնույթ հարցեր: Նա նշեց, որ ՆՄՀ Ղեկավար ձեռնարկը, հիմք ընդունելով փորձնական և այլ փուլերի արդյունքները և փորձը, պարբերաբար վերանայվել է:
Այնուհետև ծավալվեց քննարկում վրացական կողմից բարձրացված բովանդակային, ֆինանսական և գնման հարցերի շուրջ, որի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի գնումների և ֆինանսական մասնագետներն իրենց հերթին անդրադարձան գնման և ֆինանսական ընթացակարգերին վերաբերող հարցադրումներին:
Հանդիպման ավարտին ՀԲ ներկայացուցիչները և վրացական կողմը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ և օգտակար հանդիպման և քննարկման համար և հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումների հնարավորություն կրկին կընձեռնվի, քանի որ ՆՄՀ շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման Հայաստանի փորձը, շատ արժեքավոր է վրաց գործընկերների համար, ովքեր հիմա ծրագրի մեկնարկի փուլում են:
ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները հաջող ընթացք և արդյունավետ աշխատանք մաղթեցին վրաց գործընկերներին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում իրենց փորձով կրկին կիսվելու և աջակցելու:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...