Նորություններ

Ուսումնագիտական և փորձարարական լաբորատորիա՝ ՆՄՀ դրամաշնորհով

03.02.2021

Փետրվարի 1-ին, երկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում, աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Աշխատանքային խումբը ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացավ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի արդիականացում և ներդնում, որի շրջանակներում կրթամասերի տեսքով երկու ուղղությունների՝ «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» առանձնացում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում, ինչպես նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ: Հանդիպման սկզբում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի ներկայացուցիչների հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ապա, ներկաները շրջեցին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվելիք լաբորատորիայի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնք ամբողջովին արդեն իսկ վերանորոգված էին բուհի ոչ գումարային ներդրումների շրջանակներում, ինչպես նաև տեղադրված էին դրամաշնորհային ծրագրի ընթացքում ձեռք բերված համակարգչային, լաբորատոր սարքավորումները և հարմարանքները: ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Միհրան Յամուկյանը դիտարկեց ձեռքբերված լաբորատոր սարքավորումների և պարագաների համապատասխանությունը՝ պայմանագրով սահմանված պայմաններին, ինչպես նաև ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր: ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը փաստեց, որ շինարարությանն առնչվող բազում խնդիրներ փորձարարական լուծում են պահանջում: «Սա գիտություն է, որը չի կարող բավարարվել միայն լսարաններում տեսական հիմնավորումներ կատարելով»,-հավելեց Վ. Հովհաննիսյանը և հավաստիացրեց, որ ստեղծվող ենթակառուցվածքներում ակտիվորեն կիրականացվեն նաև աշխատանքներ, որոնց արդյունքում կարող ենք ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ:
Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել և ընթացքում է նաև «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» մասնագիտացումների գծով կրթության բովանդակության բարելավումը՝ դասընթացների ծրագրերի մշակման միջոցով, նոր լաբորատոր աշխատանքների ձևակերպման, փորձարկման, ուսումնամեթոդական գրականության մշակման և ներդրման՝ մասնավորապես երկու ձեռնարկների և երեք ուղեցույցների մշակման համապատասխան աշխատանքների իրականացումը՝ ընտրված անհատ խորհրդատուների կողմից, ինչպես նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ թվայնացման նպատակով անհատ խորհրդատուների ընտրության մրցույթների արդյունքների ամփոփումը:
Հավելենք, որ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, թույլ կտա իրականացնել տեխնիկական համագործակցություն՝ գործող շինարդյունաբերության, շինարարական և շինարարությունները վերահսկող կազմակերպությունների հետ, ինչպես նրանց անհրաժեշտ նոր մշակումների կատարման, այնպես էլ կիրառվող շինանյութերի, պատրաստվածքների, կոնստրուկցիաների ու կոնստրուկտիվ լուծումների փորձաքննությունների անցկացման ոլորտներում:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...