Նորություններ

Համակարգչային սարքավորումների տրամադրում՝ կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով

19.01.2021

ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հանրապետության 9 մարզերի 101 հիմնական և միջնակարգ դպրոցներում հնարավորություն է ընձեռնել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ: Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա, ԿԾԿ ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում նախապես իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հատատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանում իրականացվել է համապատասխան կարիքների գնահատում և տվյալների ամփոփում:
Առանձնացվել են բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ որևէ առարկա չի դասավանդվում ուսուցչի բացակայության պատճառով կամ դասավանդվում է հինգ տարուց պակաս այդ առարկան դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցչի կողմից: Տվյալների ամփոփման և «Լանար Սերվիս» ՍՊԸ կազմակերպության հետ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված պայմանագրի արդյունքում, ընտրված դպրոցներում հեռավար ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ են տրամադրվել 101 հիմնական ու միջնակարգ դպրոցների, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք կարող են հանդես գալ որպես մենթոր դպրոցներ ։ Անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմանը զուգահեռ կրթության շարունակականության և
որակի ապահովման նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» բաղադրիչի աշխատանքների շրջանակում ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմը, որը գործում է
https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված http://icttraining.armedu.am/ էլեկտրոնային հասցեում: Այստեղ 2020թ.-ի ընթացքում տեղադրվել է ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների կողմից ուսումնասիրած գործիքների միջոցով պատրաստված 500-ից ավելի դասընթացներ ըստ առարկաների ։ Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում 2020թ.-իընթացքում առցանց ՏՀՏ վերապատրաստումներ են իրականացվել շուրջ 1200 ուսուցիչի համար:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...