Նորություններ

Մոնիտորինգային այց ՀՀ Արմավիրի մարզում

08.12.2020

Դեկտեմբերի 3–ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը այցելեց ՀՀ Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներ: Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի ՀՀ Արմավիրի մարզում բացվել է 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։
Նշենք, որ նախակրթարանները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Դրանք գործում են 2020թ.-ի սեպտեմբերի մեկից: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցչի առաջին կանգառը Խանջյանի միջնակարգ դպրոցում էր: Ռ. Խաչատրյանը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեց խմբասենյակներով, եղավ նաև նախակրթարանի բակում: Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել է: Տնօրենի հավաստմամբ՝ համայնքի բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը համայնքում, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն հնարավորություն ունեն կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Ռ. Խաչատրյանը այցն ամփոփեց Արաքսի միջնակարգ դպրոցում, որտեղ իրականացված միկրոծրագրի արդյունքում գործում է գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով նախակրթարանը։
Նշենք նաև, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված բոլոր նախակրթարաններում պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ և նախակրթարաններում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ:
Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...