Նորություններ

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

09.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում, նախապես իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հատատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Առանձնացվել են այն բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որևէ առարկա չի դասավանդվում, կամ այն անցկացնում է այդ առարկան հինգ տարուց պակաս դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը։

Երևանի և Տավուշի մարզի ուսումնական հաստատություններն ի սկզբանե չեն դիտարկվել, քանի որ Երևանի դպրոցներում չկան ուսուցիչների բացակայության պատճառով չդասավանդվող առարկաներ, իսկ Տավուշի մարզի միջնակարգ և հիմնական հանրակրթական ուսումնական հաստատությունները նախատեսվում է համալրել անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության» փորձնական դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Արդյունքում՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով վերազինման նպատակով ընտրվել են մարզային 101 ուսումնական հաստատություններ։ Ուսումնասիրելով դրանցում առկա համակարգչային սարքավորումների քանակը և ձեռքբերման ժամանակահատվածը՝ հեռավար ուսուցման որակն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով բոլոր հաստատություններին կտրամադրվի արդի համակարգչային սարքավորումների մեկ ամբողջական փաթեթ (մեկ համակարգիչ, մոնիտոր, անխափան սնուցման սարք, վեբ տեսախցիկ, բարձրախոս, միկրոֆոն, բազմաֆունկցիոնալ սարք, պրոյեկտոր, եռաոտանի), որը լավագույնս կապահովի բոլոր սարքավորումների համատեղելիությունը և համակարգի անխափան գործարկումը։

Հաշվի առնելով, որ ավագ դպրոցները շատ ավելի են հագեցած համակարգչային սարքավորումներով և կարող են տեղերում հանդես գալ որպես մենթոր դպրոցներ, հեռավար կրթություն իրականացնելու նպատակով՝ 99 ավագ դպրոցների կտրամադրի նաև մեկական կոնֆերանս տեսախցիկ: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ներկայում հիմնանորոգվող 8 ավագ դպրոցի կոնֆերանս տեսախցիկ կտրամադրվի հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է հեռավար ուսուցման համալիր էջում՝ https://icttraining.armedu.am, ինչպես նաև շուրջ 3000 մանկավարժի համար իրականացվել են ՏՀՏ վերապատրաստումներ։ 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...